Հայտնի են «ԱրմՌոբոտիքս»-ի 18-րդ առաջնության հաղթողները

https://arm.sputniknews.ru/20261122/hajtni-en-armrvobvotiqs-i-18-rd-arajnutjan-haghtvoghnery-109635161.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

В экспоцентре “Меридиан” в рамках Digitec 2026 состоялся финальный этап национального чемпионата ArmRobotics

Sputnik Արմենիա

В экспоцентре “Меридиан” в рамках Digitec 2026 состоялся финальный этап национального чемпионата ArmRobotics

2026-11-22T10:27+0400

true

PT1M59S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/16/109634580_80:0:1360:960_1920x0_80_0_0_b835618f12e874cb1d6eb5f2c498b562.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբոտ, ռոբոտաշինություն, դիջիթեք էքսպո, դպրոցական, մրցույթ

ռոբոտ, ռոբոտաշինություն, դիջիթեք էքսպո, դպրոցական, մրցույթ

Բաժանորդագրվել

Մրցույթի խորագիրն էր «Ինքնակառավարվող ռոբոտները արհեստական բանականության գործարանում»։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. «Մերիդիան» էքսպո կենտրոնում նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել «Դիջիթեք էքսպո 2026» ցուցահանդեսի շրջանակում անցկացված «ԱրմՌոբոտիքս»-ի (ArmRobotics) 18-րդ առաջնության եզրափակիչ փուլը։

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Խորագիրն էր «Ինքնակառավարվող ռոբոտները արհեստական բանականության գործարանում»։

Եզրափակիչ փուլից առաջ անցկացվել են նախընտրական և մարզային փուլեր, այնուհետև տեղի է ունեցել հաքաթոն, որի ընթացքում թիմերը պատրաստվել են բուն մրցույթին։ Մրցույթին մասնակցել են 9-18 տարեկան դպրոցականներ, այդ թվում՝ «Արմաթ» ինժեներական աշխատանոցների սաները, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և տարբեր STEM կրթական ծրագրերի թիմերը։

Ըստ մրցութային արդյունքների՝ կրտսեր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրել է Ն. Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Գյումրու մասնաճյուղի դպրոցը, երրորդ տեղում՝ Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցը։

Ավագ տարիքային խմբում առաջատարը Սեբաստացի կրթահամալիրի աշակերտներն են, երկրորդ տեղը զբաղեցրել է Քարահունջի միջնակարգ դպրոցը, երրորդ տեղը՝ Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցը։

«ԱրմՌոբոտիքս2026»-ն անցկացվում ԿԳՄՍ նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԱՏՁՄ/՝ համագործակցությամբ։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2011 թվականից նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ճարտարագիտական աշխատանոցների «Արմաթ» ծրագիրը, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը՝ նախապատրաստելով և ուղղորդելով երեխաներին դեպի տեխնիկական կրթություն։

Leave a comment