Իրանի ՀՕՊ ուժերը Պարսից ծոցի վրայով թռչող ամերիկյան F-16 կործանիչ են խոցել, տեղեկությունը հայտնում է Իրանի զինուժը։
Նշվում է, որ ամերիկյան կործանիչին հարվածել է Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի արձակած հրթիռը, F-16-ը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել։
«Հրթիռի պայթյունից հետո ամերիկյան ագրեսոր կործանիչը վնասվել է, օդաչուն ստիպված է եղել ընդհատել առաջադրանքը և արտակարգ վայրէջք կատարել տարածաշրջանում գտնվող մոտակա օդանավակայանում»,- իրանական բանակի հաղորդագրությունն է մեջբերել Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։