Լուգանսկում Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 6–ի

https://arm.sputniknews.ru/20261121/luganskum-ukrainaji-zu-ats-i-harvatsi-hetevanqvov-zvoheri-tivy-hasel-e-6i-109622651.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109568697_0:191:959:910_1920x0_80_0_0_40c7a51053d28e4e6343d8440218cfab.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լուգանսկ, զոհ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա

լուգանսկ, զոհ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա

Բաժանորդագրվել

Պասեչնիկի խոսքով՝ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժած աղջկան բուժման նպատակով տեղափոխել են Մոսկվա։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում Յուբիլեյնոյե ավանի բնակելի թաղամասի վրա ուկրաինական զինուժի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6–ի։ Փլատակներից դուրս են բերել ևս 3 մարմին՝ 13-ամյա աղջկա, նրա մոր և մի տարեց կնոջ։ «Մաքս» հարթակում այս մասին գրել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

Պասեչնիկը նոյեմբերի 20-ին հայտնել էր, որ Ուկրաինան ԱԹՍ–ների զանգվածային գրոհ է նախաձեռնել Լուգանսկի Յուբիլեյնոյե ավանի ուղղությամբ, ինչի հետևանքով փլուզվել են բազմաբնակարան բնակելի շենքի ծածկերը։

Հարձակման հետևանքով նաև 6 մարդ է տուժել, որոնց թվում 8 տարեկան աղջնակ կա։

Լուգանսկի ղեկավարը հստակեցրել է, որ զոհերի թվում են փրկված աղջնակի մայրը և 2 չափահաս եղբայրները։

Պասեչնիկի խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ-ի հարձակումից տուժած աղջկան բուժման նպատակով տեղափոխել են Մոսկվա։

«Դեռ երեկ համապատասխան գերատեսչություններն օպերատիվ կերպով վերականգնել են Պոլինայի փաստաթղթերը, և նա տարհանվել է Մոսկվա։ Փոքրիկն արդեն տեղափոխվել է Ն. Ի. Պիրոգովի անվան ինստիտուտ և հետագա բուժումը կստանա այնտեղ», – նշել է պաշտոնյան։

Մյուս հինգ տուժածներն անհրաժեշտ բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում և ԼԺՀ բուժհաստատություններում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment