Փաշինյանը ցավակցել է Թբիլիսիում պայթյունից զոհվածների ընտանիքներին (PAN.am)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թբիլիսիում պայթյունից զոհվածների ընտանիքներին: Նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:

«Խորին ցավակցություն եմ հայտնում Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին։ Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանի կառավարությանը և ժողովրդին այս դժվարին պահին»,-գրել է նա:

Նոյեմբերի 19-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում, զոհվել է վեց մարդ։ Նախնական վարկածով՝ արտակարգ պատահարի պատճառը եղել է բնակարաններից մեկում գազի արտահոսքը։ Նոյեմբերի 22-ին Վրաստանում համազգային սգո օր է հայտարարվել:

Leave a comment