Պետք է կատարվեն մեր 7 պայմանները. Իրանի ԱԳ նախարար

Հորմուզի նեղուցի բացման համար պետք է կատարվեն մեր 7 պայմանները. այս մասին հայտարարել էր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

▪️ Իսլամաբադի հուշագիրն այլևս քննարկման առարկա չէ և որևէ գործնական նշանակություն չունի։

▪️ Մենք երկար ճանապարհ ենք անցել այս բանակցություններում, որոնք հանգեցրին Իսլամաբադի հուշագրի ստորագրմանը՝ համաձայնագիր, որը ստորագրվել է երկու երկրների պետությունների ղեկավարների կողմից։

▪️ Սակայն, ԱՄՆ-ի կողմից այս համաձայնագրի առանցքային դրույթներից մեկի խախտման պատճառով իրավիճակը կրկին սրվել է։ Ժամանակի ընթացքում և՛ մենք, և՛ ամերիկյան կողմը կորցրինք այդ հուշագրի հիման վրա աշխատանքը շարունակելու շարժառիթը։

▪️ «Երկօրյա ծրագիրը» դեռևս քննարկման փուլում է. եթե Վաշինգտոնը լրջորեն է տրամադրված, ապա այս ծրագիրը կարող է ստեղծել համաձայնության հասնելու համար անհրաժեշտ պայմաններ։

▪️ Մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է. Հորմուզի նեղուցը բացելու համար պետք է կատարվեն մեր առաջ քաշած 7 պայմանները։

▪️ Որոշակի մակարդակով հարստացված միջուկային նյութերը երկրից դուրս չեն բերվի. այդ պաշարները կօգտագործվեն՝ ելնելով մեր սեփական կարիքներից։

▪️ Եթե ցանկանում ենք դուրս գալ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից, ապա պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որոնք կերաշխավորեն, որ հակամարտությունը չի վերսկսվի։

▪️ Ի՞նչ իմաստ ունի այսօր համաձայնության գալ, եթե երկու ամիս անց այն խախտվելու է՝ հանգեցնելով պատերազմի վերսկսմանը։ Անցյալ անգամ պատերազմը կրկին բռնկվեց համաձայնագրի ստորագրումից ընդամենը 15 օր անց։

▪️ Համաձայնագիրն արժե ընդունել ոչ թե պարզապես որպես ներկայիս իրավիճակից դուրս գալու միջոց։ Մենք պետք է լիովին գիտակցենք այս խնդրի բարդությունը։

 

 

Leave a comment