Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դավիթ Սիմոնյանը (90 կգ) Հայաստանի առաջին մեդալն է ապահովել Խորվաթիայում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Երկրորդ մենամարտում հայ բռնցքամարտիկը նոկուտով հաղթել է անգլիացի Էմանուել Կարգբոյին և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Նոյեմբերի 21-ին կիսաերզափակիչի ուղեգրի համար կպայքարի ևս 4 հայ բռնցքամարտիկ:

Հայաստանի Մ-23 հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 9 բռնցքամարտիկով:

Leave a comment