Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն ասում էին․
«Երեկ իմացանք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների մասնակիցներից մեկը՝ «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը, տեղեկություն է տարածել, որ Աբովյանի քաղաքապետարանից պաշտոնյաները եկել են հանրակացարան և մարդկանցից 1 կամ 2 հոգու ասել են, որ պետք է հանրակացարանը լքեն, քանի որ իրենք դեմ են թեկնածուներից մեկին, տվյալ դեպքում՝ ներկայիս քաղաքապետ Էդուարդ Բաբայանին, և կողմ են մեկ այլ թեկնածուի։
Ճիշտն ասած հերթական սուտն է, իրականությունից հեռու ստախոսություն, որին անգամ կնախանձեր «Փչան Թոդորոսը»։ Էստեղ են ասում՝ արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին, իսկ այս դեպքում՝ այդ թեկնածու կոչեցյալը 7 երգ գիտի, 7-ն էլ «մուտիտի» մասին։
Նախ այդ ամենը ոչ միայն մտացածին ու կեղծ լուր է, այլ նաև փորձում են հանրությանը մոլորեցնել, բայց չգիտեն որ Աբովյանի ճնշող մեծամասնությունը տարիների ընթացքում է տեսել Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի աշխատանքը, որի շնորհիվ քաղաքն օր օրի ծաղկել ու շենացնել է, ու այս ընտրություններից հետո էլ ավելի է նա իր աշխատակազմով շենացնելու քաղաքը։ Բայց որոշ մարդիկ նման սուտ տեղեկություններ տարածելուց առաջ ցանկալի է հիշեն սովետական հայտնի «Հայելի» մուլտֆիլմը, ու եթե այդ սուտ տեղեկություններ տարածողը կանգնի հայելու առաջ, այն կբացականչի՝ բանսարկու է, խառնակիչ է և այլն։
Մենք պահանջում ենք, որպեսզի նման զառանցանքներ այլևս չփորձեն մեր անունից տարածել, քանի որ մենք լավ գիտենք՝ ով ինչ է արել ու ինչ է անելու Աբովյանի զարգացման, Աբովյանի բնակիչների կյանքը բարելավելու համար, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն սնկի նման ի հայտ գան ու դատարկ ու սին խոստումներ տան»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2026/11/20/1317011?fbclid=IwY2xjawVtf6hleHRuA2FlbQIxMQBwZG9mBWJyaWQRMTA1ejRVcnNrTFIzSVhqbXZzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEf8zeLuV_xn1gpR2HQ8PXczhGwoMbSY5rr_pDe8ne2Dwj-_ivw2XQlrOH5WkU_aem_Elb629Cgiz77NFk4EOmwHg