Հայաստանի խորհրդարանը մի շարք օրինագծեր է ընդունել

Հայաստանի խորհրդարանը մի շարք օրինագծեր է ընդունել

Հայաստանի խորհրդարանն ընդունել է գաղտնի տեղեկատվության փոխանցման, օգտագործման, պահպանման և պաշտպանության մասին Ղազախստանի հետ միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։

Բացի դրանից, առաջին ընթերցմամբ ընդունվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները։ Ըստ այդ փոփոխությունների՝ ՆԳՆ մասնագիտացված ուսումնական հաստատություններ պետական պատվերով ոստիկանի կամ փրկարարի մասնագիտությամբ ընդունվողներին (ուսման տևողությունը՝ 1,5 տարի) տարկետում է տրամադրվում։ ՆԳՆ համակարգում 10 տարի անընդմեջ ծառայելու դեպքում (մինչև 35 տարեկանը) շրջանավարտները կազատվեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից։ 2027 թվականի համար նախատեսված է 70 տեղանոց քվոտա։

Ընդունվել է նաև ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ Փոփոխությունների փաթեթի ընդունման արդյունքում կվերանայվեն խնդրահարույց և հնացած դրույթները, իսկ օրենսդրական ակտերի նորմերն ամբողջությամբ կհամապատասխանեցվեն միմյանց։

Առաջին ընթերցմամբ ընդունվել են նաև սահմանամերձ բնակավայրերի սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխությունները, Հարկային օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները։

Leave a comment