Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը կատակել է Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին մասնակցելու հնարավորության մասին։ Նա ակնարկել է, որ ՌԴ նախագահի հնարավոր այցի երթուղին կարող է անցնել Թուրքիայի տարածքով։
Ուշակովին հարցրել են, թե մինչև երբ Պուտինը պետք է որոշում կայացնի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ։ Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է, որ որոշումը կարող է ընդունվել անգամ մեկնելուց 15 րոպե առաջ՝ հավելելով․
«Թուրքիայի միջոցով, հետո ով գիտի՝ էլ որ տեղերով…»։
Չինաստան կատարած այցից հետո Պուտինը նույնպես անդրադարձել է G20 գագաթնաժողովին մասնակցելու հարցին՝ նշելով, որ դեռ որոշում չի կայացրել։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև G20-ի հրավերը, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Պուտինի խոսքով՝ իր չմասնակցելու դեպքում Ռուսաստանը գագաթնաժողովում կներկայացվի բարձր մակարդակի պատվիրակությամբ։
Աղբյուրը՝ Ermenihaber