Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված «Հայ գործարարների ասոցիացիան» բազմաթիվ պրոյեկտներ է իրականացրել, որպեսզի հայ գործարարը իր երկրում իրեն զգա պաշտպանված, բավարարված եւ ոչ մի դեպքում չուզենա իր բրենդը, բիզնեսը փակել եւ գնալ ուրիշ երկրում իր բիզնեսը զարգացնել
«Հայկական արտադրության հիսունից ավելի ապրանքանիշեր են ներկայացված «Նվիրիր Հայկականը» կատալոգում։ Այդ ապրանքանիշերը տարբեր սեգմենտների են՝ խնամք, խմիչք, աքսեսուարներ եւ այլն։ Մենք ցանկություն եւ նպատակ ունենք միջազգային ընկերությունների, բոլոր դեսպանատների հետ համագործակցել։ Մենք տեսնում ենք, որ միջազգային շատ այցեր են լինում Հայաստան եւ մեզ համար կարեւոր է, որ այդ այցերի շրջանակներում նաեւ խրախուսվի հայկականը նվիրելու արվեստն ու մշակույթը»,- լրատվամիջոցներին ասաց «Հայ գործարարների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը «Նվիրիր հայկականը» ամսագրի շնորհանդեսի ժամանակ։
«Նվիրիր Հայկականը» ասելով մենք խրախուսում ենք նաեւ գնել հայկականը, որովհետեւ նվիրելու համար նախ պետք է գնես։ Եվ հենց սրա համար մենք պետք է սատարենք հայ գործարարին, կանգնենք հայ արտադրողի կողքին, որպեսզի այս դժվարին ժամանակահատվածում հեշտացնենք իր խնդիրները։ Միայն երկրի ներսում եթե կարողանանք խնամքով վերաբերմունք ձեւավորել հայ արտադրողի նկատմամբ՝ իրենք միմյանց ճանաչեն, խնդիրներին ծանոթ լինեն եւ փորձեն իրար օգնելով զարգացնել հայկականը նվիրելու մշակույթը, դա մեր մեծ նպատակն է։
Ու այստեղ մեկ անգամ եւս պետք է նշեմ, որ առանց որեւէ շահույթ հետապնդելու, Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված «Հայ գործարարների ասոցիացիան» բազմաթիվ պրոյեկտներ է իրականացրել, որպեսզի հայ գործարարը իր երկրում իրեն զգա պաշտպանված, բավարարված եւ ոչ մի դեպքում չուզենա իր բրենդը, բիզնեսը փակել եւ գնալ ուրիշ երկրում իր բիզնեսը զարգացնել։
Այս առումով մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հայ արտադրողի կողքին կանգնած լինենք։ Ու հայ գործարարը հասկանում, գիտակցում է, որ ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում այս ամենը անշահախնդիր, առանց որեւէ խոսքի, գովազդի լռությամբ անում, արարում եւ գործարարին զարգանալ օգնում է միայն Հայ գործարարների ասոցիացիան»,-ասաց տիկին Ղումաշյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: