Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ ժամը 16:30-ի սահմաններում Վանաձորում արտասահմանյան համարանիշի բեռնատարը բախվել է երթևեկող և կայացած ավտոմեքենաների, ապա՝ առևտրի կրպակների ու ծառերի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ 5 տուժած կա, երկուսը երեխա են, 3 երեքը՝ միջին տարիքի։
Վնասված ավտոմեքենաներն, ըստ ֆոտոլրագրողի, 15-ն են։
Երթևեկությունը վթարի հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։
Արտակարգ ռեժիմով է աշխատում «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ։