Նիցցայի քաղաքապետի քայլն անչափ հուզիչ ու երախտագիտության արժանի քայլ է, բայց միաժամանակ՝ ծանր հակադրություն պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վարած քաղաքականությանը. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս օրերին, երբ Հայաստանի գլխավոր դիվանագետն Ազգային ժողովի բարձր ամբիոնից լղոզում ու փաստացի օրակարգից դուրս է մղում Բաքվի բանտերում խոշտանգվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը, աշխարհի տարբեր ծայրերում շարունակում են պայքարել մեր հայրենակիցների ազատության համար։

Ֆրանսիական Նիցցան պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին՝ ի կատարումն քաղաքապետ Էրիկ Սիոտիի ավելի վաղ տրված խոստման։ Նա ընդգծել է, որ մեր հայրենակիցների լուսանկարները շարունակելու են մնալ քաղաքապետարանի ճաղավանդակներին՝ որպես մշտական ահազանգ նրանց ճակատագրի մասին։

Սա անչափ հուզիչ ու երախտագիտության արժանի քայլ է, բայց միաժամանակ՝ ծանր հակադրություն պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վարած քաղաքականությանը։

Մեր գերիների վերադարձի հարցը փակված չէ։ Խորին շնորհակալություն Նիցցային՝ մարդկայնության, արժանապատվության և սկզբունքայնության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment