Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2026թ.-ի օգոստոսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,878,641 հաճախորդ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 559,298-ով կամ 9․5%-ով։
Նրանցից 5,635,042-ը ֆիզիկական անձինք են, իսկ 243,599-ը՝ իրավաբանական անձինք:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հուլիս ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 12,998,087։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 1,624,856-ով կամ 12․5%-ով։
Մասնավորապես հաշիվներից 12,522,353-ը ֆիզիկական անձանց հաշիվներ են, իսկ իրավաբանական անձանց հաշիվները 475,734-ն են: