Նախկինում մերժված Սամվել Մկրտչյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան

Սամվել Մկրտչյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան։

Մինչ այս դեսպանը Գուրգեն Արսենյանն էր։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Մոսկվան չի համաձայնել 2018-2023 թվականներին Լեհաստանում դեսպան եղած Սամվել Մկրտչյանի նշանակվելուն։ Պարբերականի տեղեկություններով՝ հենց այդ պատճառով ավելի վաղ չէր կայացել Արսենյանի փոխարինումը։ 

Մկրտչյանը 67 տարեկան է, իսկ 2004-2010 թվականներին ներկայացրել էր Հայաստանը ՆԱՏՕ-ում։ Թերթը ենթադրել է, որ Մկրտչյանի ագրեմանի մերժումը կարող էր պայմանավորված լինել ռուսական կողմի անվստահությամբ՝ եվրոպական երկրներում երկար տարիներ աշխատած թեկնածուի հանդեպ։ 

Leave a comment