https://arm.sputniknews.ru/20261120/erevanum-ampvopvecin-dprvocakan-nerkajacumneri-2-rd-paratvoni-ardjunqnery-109588106.html
Երևանում ամփոփվեցին դպրոցական ներկայացումների 2–րդ փառատոնի արդյունքները
Երևանում ամփոփվեցին դպրոցական ներկայացումների 2–րդ փառատոնի արդյունքները
Sputnik Արմենիա
Մրցույթի հաղթողները հանդես կգան պրոֆեսիոնալ բեմերում: 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T16:14+0400
2026-11-20T16:14+0400
2026-11-20T16:16+0400
հայաստան
թատրոն
մշակույթ
սերգեյ կոպիրկին
հակոբ ղազանչյան
վադիմ ֆեֆիլով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109582682_0:56:1084:666_1920x0_80_0_0_36f4cf9910d00717f1c3e73c6355b6da.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Երևանում տեղի ունեցավ Լևոն Քալանթարի անվան դպրոցական ներկայացումների « Դպրոցական դահլիճից մինչև մասնագիտական բեմ » 2-րդ ազգային մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը:Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով հաղթողներին, նշեց, որ փառատոնն օգնում է դպրոցականներին բացահայտել ստեղծագործական ներուժը, զարգանալ և թատերական ավանդույթները փոխանցել հաջորդ սերունդներին:Դպրոցական թատերախմբերի բեմադրությունները գնահատելու նպատակով պրոֆեսիոնալ ժյուրին հաղթահարել է շուրջ 3000 կմ՝ լինելով հանրապետության տարբեր մարզերի ուսումնական հաստատություններում։ Ընտրական փուլի արդյունքներով հաղթող է ճանաչվել ութ ներկայացում, որոնք կներկայացվեն Երևանի պրոֆեսիոնալ բեմերում։Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և թատերական գործիչների միությանը շնորհակալություն հայտնեց փառատոնին աջակցելու համար:Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ևս կարևորեց թատրոնի նշանակությունը երիտասարդ սերնդի դաստիարակության և կրթության գործում:«Թատրոնն իր մեջ միավորում է արվեստի մյուս բոլոր տեսակները և հենց դրանով էլ եզակի է։ Մանկության ու պատանեկության տարիներին թատրոնով հետաքրքրվելով՝ դուք կդառնաք կրթված և հայրենիքին պիտանի քաղաքացիներ», – նշեց նա։Փառատոնի հաղթող բեմադրություններն են՝Եզրափակիչի մասնակիցներն իրենց ներկայացումները կներկայացնեն Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական և Մ. Մկրտչյանի անվան թատրոնների բեմերում: Մասնակիցների համար վարպետության դաս կանցկացնի նաև ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը:Հատուկ մրցանակ ստացան նաև մանկավարժներ Ասյա Այվազյանը և Մելանա Բաբայանը՝ բեմադրության գեղարվեստական բարձր մակարդակի և բեմական ստեղծագործության պրոֆեսիոնալ մարմնավորման, ինչպես նաև Սյուզաննա Ղազարյանը՝ ներկայացման պրոֆեսիոնալ երաժշտական ուղեկցման համար:Բացի այդ, մրցույթի արդյունքում 18 դպրոցականներ արժանացան փառատոնի լավագույն դերասանների կոչմանը:Փառատոնին այս տարի մասնակցել են պատանի արտիստներ ամբողջ հանրապետությունից: Կազմակերպիչները ստացել են 40 հայտ, որոնցից 23-ը՝ մարզերից:Նշենք, որ մրցույթը կրում է Գ.Սունդուկյանի անվան, Կ. Ստանիսլավսկու անվան և Պատանի հանդիսատեսի թատրոնների ստեղծման ակունքներում կանգնած ականավոր թատերական գործիչ Լևոն Քալանթարի անունը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109582682_61:0:1024:722_1920x0_80_0_0_ed52335891c5e54885feb389b549a4d4.jpg.webp
հայաստան, թատրոն, մշակույթ , սերգեյ կոպիրկին, հակոբ ղազանչյան, վադիմ ֆեֆիլով
հայաստան, թատրոն, մշակույթ , սերգեյ կոպիրկին, հակոբ ղազանչյան, վադիմ ֆեֆիլով
Մրցույթի հաղթողները հանդես կգան պրոֆեսիոնալ բեմերում:
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Երևանում տեղի ունեցավ Լևոն Քալանթարի անվան դպրոցական ներկայացումների « Դպրոցական դահլիճից մինչև մասնագիտական բեմ » 2-րդ ազգային մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով հաղթողներին, նշեց, որ փառատոնն օգնում է դպրոցականներին բացահայտել ստեղծագործական ներուժը, զարգանալ և թատերական ավանդույթները փոխանցել հաջորդ սերունդներին:
«Սա հիանալի հնարավորություն է ինքնադրսևորվելու, անձնապես, մտավոր ու ազգային առումով հարստանալու համար՝ անկախ նրանից՝ հետագայում սա կդարձնեք ձեր մասնագիտությունը, թե ոչ»,-նշեց դեսպանը:
Դպրոցական թատերախմբերի բեմադրությունները գնահատելու նպատակով պրոֆեսիոնալ ժյուրին հաղթահարել է շուրջ 3000 կմ՝ լինելով հանրապետության տարբեր մարզերի ուսումնական հաստատություններում։ Ընտրական փուլի արդյունքներով հաղթող է ճանաչվել ութ ներկայացում, որոնք կներկայացվեն Երևանի պրոֆեսիոնալ բեմերում։
Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և թատերական գործիչների միությանը շնորհակալություն հայտնեց փառատոնին աջակցելու համար:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ևս կարևորեց թատրոնի նշանակությունը երիտասարդ սերնդի դաստիարակության և կրթության գործում:
«Թատրոնն իր մեջ միավորում է արվեստի մյուս բոլոր տեսակները և հենց դրանով էլ եզակի է։ Մանկության ու պատանեկության տարիներին թատրոնով հետաքրքրվելով՝ դուք կդառնաք կրթված և հայրենիքին պիտանի քաղաքացիներ», – նշեց նա։
Փառատոնի հաղթող բեմադրություններն են՝
Եզրափակիչի մասնակիցներն իրենց ներկայացումները կներկայացնեն Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական և Մ. Մկրտչյանի անվան թատրոնների բեմերում: Մասնակիցների համար վարպետության դաս կանցկացնի նաև ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը:
Հատուկ մրցանակ ստացան նաև մանկավարժներ Ասյա Այվազյանը և Մելանա Բաբայանը՝ բեմադրության գեղարվեստական բարձր մակարդակի և բեմական ստեղծագործության պրոֆեսիոնալ մարմնավորման, ինչպես նաև Սյուզաննա Ղազարյանը՝ ներկայացման պրոֆեսիոնալ երաժշտական ուղեկցման համար:
Բացի այդ, մրցույթի արդյունքում 18 դպրոցականներ արժանացան փառատոնի լավագույն դերասանների կոչմանը:
Փառատոնին այս տարի մասնակցել են պատանի արտիստներ ամբողջ հանրապետությունից: Կազմակերպիչները ստացել են 40 հայտ, որոնցից 23-ը՝ մարզերից:
Նշենք, որ մրցույթը կրում է Գ.Սունդուկյանի անվան, Կ. Ստանիսլավսկու անվան և Պատանի հանդիսատեսի թատրոնների ստեղծման ակունքներում կանգնած ականավոր թատերական գործիչ Լևոն Քալանթարի անունը:
Լևոն Քալանթարի անվան դպրոցական ներկայացումների 2-րդ ազգային մրցույթ-փառատոնի եզրափակիչի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը