ՀՀ որևէ ղեկավար իրեն թույլ չի տվել նման գռեհիկ պահվածք ժողովրդի առաջ․ Լևոն Տեր-Պետրոսյան

https://arm.sputniknews.ru/20261120/hh-voreve-ghekavar-iren-tujl-chi-tvel-nman-grehik-pahvatsq-zhvoghvovrdi-araj-levvon-ter-petrvosjan-109586483.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/18/93825208_90:0:1511:1066_1920x0_80_0_0_83f44551dc60b385e651f478596c8975.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լևոն տեր–պետրոսյան, նիկոլ փաշինյան, ժուռնալիստների միություն, հայաստանի ժուռնալիստների միություն, լրագրող

լևոն տեր–պետրոսյան, նիկոլ փաշինյան, ժուռնալիստների միություն, հայաստանի ժուռնալիստների միություն, լրագրող

Բաժանորդագրվել

ՀԺՄ-ն դիմել է նաև միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց արձագանքը ՀՀ վարչապետի գործելակերպին։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսույթին, որին արձագանքել էր նաև Հայաստանի ժուռնալիստների միությունը։

«Մեծ գոհունակությամբ ընթերցեցի Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի վերաբերյալ․․․ Հուսամ, որ մեր երկրի զարգացումներին հետևող միջազգային իրավապաշտպան կառույցները հավուր պատշաճի կգնահատեն այդ հայտարարությունը և աչք չեն փակի Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունները ոտնահարող Փաշինյանի գործելակերպի վրա»,- գրել է ՀՀ առաջին նախագահը։

Նա նաև շնորհավորել է ժուռնալիստների միությանը հիմնավոր հայտարարության հրապարակման առիթով։

Հիշեցնենք՝ երեկ ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հարց էր ուղղել Փաշինյանին, այդ թվում՝ նրա բառապաշարի վերաբերյալ։ Հարցը հունից հանել էր վարչապետին, նա լրագրողին անվանել էր «եղկելի»։

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին։ Ընդգծվում էր, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրեն սանձարձակ է պահում քաղաքական ընդդիմախոսների, իրեն քննադատող քաղաքացիների նկատմամբ, շարունակ հայհոյում, սպառնում ու վիրավորում նրանց, այլև վաղուց արդեն նրա ու իր քաղաքական թիմի թիրախում զանգվածային լրատվամիջոցներն ու իր տեսակետն անվերապահորեն չկիսող ու իրեն անհարմար հարցեր տվող լրագրողներն են:

ՀԺՄ-ն դիմել է նաև միջազգային գործընկերներին՝ հարց ուղղելով, թե ի՞նչ կլիներ պետության այն ղեկավարի հետ, եթե վերջինս իրենց երկրներում իրենց իսկ երկրների լրագրողների հետ խոսեր նման անհարգալից կերպով, հայհոյախառն, սպառնալիքներով լի բառապաշարով, եթե անդադար վիրավորեր ու նվաստացներ լրագրողներին: Միությունն ակնկալում է միջազգային լրագրողական կազմակերպությունների և մամուլի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների հրապարակային արձագանքը՝ Հայաստանի վարչապետի կողմից լրագրողների նկատմամբ դրսևորվող նման վարքագծին։

Leave a comment