Հայաստանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

https://arm.sputniknews.ru/20261120/hh-agmany-cavakcutjun-e-hajtnel-tbilisium-teghi-unecats-pajtjuni-kapakcutjamb-109580601.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109568137_0:0:1280:960_1920x0_80_0_0_1b6ac77e9d019632f08427e903d14b95.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն

հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն

Բաժանորդագրվել

ՀՀ–ն համերաշխ է եղբայրական Վրաստանի ժողովրդի հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՄԱՆ-ի՝ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրությունում։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում։

«Այս դժվարին պահին մենք համերաշխ ենք եղբայրական Վրաստանի ժողովրդի հետ»,–ասվում է ցավակցական ուղերձում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19–ին Թբիլիսիում բնակելի շենքը փլուզվել է գազի արտահոսքի պատճառով։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել շենքի 5-րդ հարկում։ Փլուզված շենքից բնակիչներին տարհանել են։
Վերջին տվյալներով՝ պայթյունի և փլուզումի հետևանքով 6 մարդ է մահացել, նրանց թվում՝ 7-ամյա երեխա, որի 3–ամյա քրոջը երեկ փրկել էին ու հոսպիտալացրել մյուս 4 տուժածների հետ։
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել։

Leave a comment