https://arm.sputniknews.ru/20261120/nvor-sahmanadrutjan-teqsty-khraparakvi-erkushabti-nvojemberi-23in-pashinjan-109578578.html
Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի երկուշաբթի` նոյեմբերի 23–ին. Փաշինյան
Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի երկուշաբթի` նոյեմբերի 23–ին. Փաշինյան
Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 22–ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե… 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T13:33+0400
2026-11-20T13:33+0400
2026-11-20T13:39+0400
նիկոլ փաշինյան
վարչապետ
սահմանադրություն
ընդդիմություն
նախագիծ
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109505750_0:83:1600:983_1920x0_80_0_0_77834a6979dd330cce5466a3d5146086.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի երկուշաբթի` նոյեմբերի 23–ին։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա ընդգծեց, որ բաց առաջարկ է անում ընդդիմությանն ու պնդեց` երկրում բռնապետություն չկա, քանի որ նման դեպքում չէին առաջարկի գնալ հանրաքվեի` վարչապետի հրաժարականի գնով։ Շեշտեց` երկրում բռնապետություն լինելու դեպքում ընդդիմությանը չէին դիմի, միանգամից «թաթիկներից» կբռնեին ու քվեարկել կտային։Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109505750_90:0:1511:1066_1920x0_80_0_0_68b1697638d39ad47bc10b29acf97ba8.jpg.webp
նիկոլ փաշինյան, վարչապետ, սահմանադրություն, ընդդիմություն, նախագիծ, հայաստան
նիկոլ փաշինյան, վարչապետ, սահմանադրություն, ընդդիմություն, նախագիծ, հայաստան
Հոկտեմբերի 22–ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի երկուշաբթի` նոյեմբերի 23–ին։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկուշաբթի օրը արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահամանդրության նախագիծը։ Ես էլ ուղերձով կդիմեմ ժողովրդին։ Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, մենք գնանք հանրաքվեի` նոր Սահմանադրության ընդունման համար։ Ժողովուրդը եթե դեմ քվեարկի նոր սահմանադրությանը, մեր փաստարկներն էլ համոզիչ չեն թվա հանրությանը, ես հրաժարական կտամ 1 շաբաթվա ընթացքում։ Կողմ քվեարկելու դեպքում էլ` պաշտոնապես ասում եմ, որ հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու` անկախ նրանից` հերթական կլինեն, թե արտահերթ»,–հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ բաց առաջարկ է անում ընդդիմությանն ու պնդեց` երկրում բռնապետություն չկա, քանի որ նման դեպքում չէին առաջարկի գնալ հանրաքվեի` վարչապետի հրաժարականի գնով։ Շեշտեց` երկրում բռնապետություն լինելու դեպքում ընդդիմությանը չէին դիմի, միանգամից «թաթիկներից» կբռնեին ու քվեարկել կտային։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։