Լուգանսկի Յուբիլեյնի գյուղի վրա Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վեցը՝ վիրավորվել։ Այս մասին ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել է Telegram–ում։
Նշվում է, որ օդային թիրախների մեծ մասը խոցվել է շարժական կրակային խմբերի կողմից, սակայն մի քանի անօդաչուի հաջողվել է հարձակում իրականացնել։
«Նեոնացիստները հարվածել են բնակելի բազմաբնակարանային շենքերում քնած մարդկանց։ Դրանցից մեկում փլուզվել են շքամուտքերի միջև գտնվող բետոնե ծածկը։ Նախնական հայտնի է վեց վիրավորի մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մարզպետի խոսքով՝ տուժածների թվում 2018 թվականին ծնված մի աղջիկ կա։