Մհեր Գրիգորյանը և Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության հարցեր

Մհեր Գրիգորյանը և Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:

Փոխվարչապետը կարևորել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և եվրոպական ինտեգրման ճանապարհին չեխական կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանը, մասնավորապես` առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

 

 

Leave a comment