Ալեն Սիմոնյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Ալեն Սիմոնյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Leave a comment