Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում եզրափակչի առաջին փուլում հաղթել է հնդիկ գրոսմայստերին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլի առաջին խաղային օրը Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 14.5։5.5 հաշվով հաղթանակ է տարել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի նկատմամբ։

Եզրափակիչ փուլն անցկացվում է նոյեմբերի 19-ին և 20-ին։ Յուրաքանչյուր օր շախմատիստները խաղում են 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Կայծակնային շախմատում ամեն հաղթանակի համար մասնակիցները վաստակում են 1 միավոր, արագ շախմատում՝ 4, իսկ դասական շախմատում՝ 8 միավոր։

Դասական շախմատի առաջին պարտիան ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով։

ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր հերթին կիսաեզրափակչում պարտության է մատնել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովին։

Եզրափակիչ փուլում Արոնյանը կմրցի ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոյի հետ։ Այս դիմակայության արդյունքում կորոշվի մրցաշարի 13-րդ տեղը զբաղեցնող շախմատիստը։

Leave a comment