Արտահերթ ընտրությունների դեպքում ընդդիմությունն ավելի կամրապնդի դիրքերը․ Տիգրան Աբրահամյան

https://arm.sputniknews.ru/20261120/artahert-yntrutjunneri-depqum-ynddimutjunn-aveli-kamrapndi-dirqery-tigran-abrahamjan-109574722.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108772913_89:0:1512:1067_1920x0_80_0_0_435799645dc14fab64b4b99e6d1f478c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ընդդիմություն, տիգրան աբրահամյան

հայաստան, ընդդիմություն, տիգրան աբրահամյան

Բաժանորդագրվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ ժողովուրդն արդեն իր որոշումը հայտնել է՝ հունիսի 7-ին սահմանադրական մեծամասնություն չտալով ՔՊ-ին։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ քննարկումներ եղել են, և դիրքորոշումն անփոփոխ է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով Հայաստանում Սահմանադրություն չի ընդունվելու։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսին է խմբակցության դիրքորոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկից հետո։

Փաշինյանն ավելի վաղ ընդդիմությանը առաջարկել էր կողմ քվեարկել սահմանադրական հանրաքվեի անցկացմանը։ Եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը դեմ քվեարկի, Փաշինյանը խոստանում է հրաժարական ներկայացնել, եթե կողմ քվեարկի, խոստանում է կնքել խաղաղության պայմանագիրը, ավարտին հասցնել TRIPP-ի իրականացումն ու խաղաղության ինստիտուցիոնալացման հետ կապված որոշ հարցեր և կրկին հեռանալ։ Փաշինյանը պնդում է, որ սա է իրեն հեռացնելու ճանապարհը, այլապես ինքն է հեռացնելու ընդդիմությանը։

Աբրահամյանի խոսքով՝ ժողովուրդն արդեն իր խոսքն ասել է հունիսի 7-ին՝ Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին չտալով սահմանադրական մեծամասնություն, ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, իրենք պատրաստ են ու վստահ, որ դրանց արդյունքում ընդդիմության դիրքերն ավելի են ամրապնդվելու։

«Միտումներն այնպիսին են, որ Նիկոլ Փաշինյանն ամեն նոր ընտրությամբ ձայներ է կորցնում, այսինքն՝ իր ձայները պակասում են տոկոսային հարաբերակցությամբ, իսկ ընդդիմության ձայներն ավելանում են։ Երբ 2026թ․-ի ընտրությունները համեմատում ենք 2021թ․ արդյունքների հետ, տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը 50+1 քվե չի ստացել, չի ստացել սահմանադրական մեծամասնություն, իսկ ընդդիմությունն իր ձայներն 80 տոկոսով ավելացրել է»,- նշեց Աբրահամյանը։

Leave a comment