«Անհայտ կորած անձանց ընտանիքները ոչ միայն ցանկանում են սպասել պատասխանների, այլ նաեւ մասնակցել որոնման աշխատանքներին»,- այսօր «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ-ում անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի հիմնադիր անդամ Սասուն Բադոյանը՝ անհայտ կորած Կարեն Բադոյանի հայրը։
«Մենք կարող են կարեւոր դեր ունենալ նաեւ որոնման գործընթացում։ Մեզանից շատերն ունեն տեղեկություններ, վկայություններ եւ տարիների ընթացքում հավաքված նյութեր։ Ուստի, մեզ համար կարեւոր է քննարկել, թե ինչպես կարող ենք իրական մասնակցություն ունենալ»,- ասաց նա։
Բադոյանը նշեց, որ անհայտ կորածների խնդիրը հաճախ հայտնվում է քաղաքական լարվածությունների ազդեցության ներքո։ Սակայն այս հարցն առաջին հերթին մարդկային է։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: