Կալիֆոռնիայում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 157 հազար բնակչություն ունեցող Սալինաս քաղաքից 39 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 9 կիլոմետր խորությունում։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Leave a comment