https://arm.sputniknews.ru/20261120/nvor-andznagri-shnvorhandesi-hamar-tsakhsvel-e-176-mln-dram-hraparak-109565643.html
Նոր անձնագրի շնորհանդեսի համար ծախսվել է 176 մլն դրամ. «Հրապարակ»
Նոր անձնագրի շնորհանդեսի համար ծախսվել է 176 մլն դրամ. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Ի դեպ, ըստ պարբերականի, ծառայություններ մատուցող ընկերության հետ պայմանագիր է կնքվել առանց մրցույթի: 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T09:09+0400
2026-11-20T09:09+0400
2026-11-20T09:09+0400
անձնագիր
կենսաչափական անձնագիր
շնորհանդես
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1f/108719401_0:33:1280:753_1920x0_80_0_0_0c502f8529b9ad66352ab3555ffd2a1f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ներքին գործերի նախարարությունը կենսաչափական նոր անձնագրի շնորհանդեսի համար ավելի քան 176 մլն դրամ է ծախսել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ այս մասին տեղեկացել են «Մեկ անձից գնումների» հարթակից: Ըստ պարբերականի՝ միայն դեկորների համար վճարվել է 16 մլն դրամ։ 11 մլն դրամ էլ հատկացվել է որպես կազմակերպչական հոնորար։ Պարբերականը նաև հայտնում է, որ «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցվել է 2013-ին, սակայն մինչև 2025-ը պետական գնումներին չի մասնակցել։ 2024-ի օգոստոսին Երևանի քաղաքապետարանն առանց մրցույթի 180 հազար դոլար դրամաշնորհ է տրամադրել ընկերությանը՝ տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի գրության հիման վրա։Նշենք, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ–ում գործարկվել է նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը։ Արդեն իսկ դադարեցվել է հին նմուշի անձնագրերի տրամադրումը, սակայն քաղաքացիների մոտ եղածները` մինչ ժամկետի լրանալը, դեռևս գործում են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Макеты нового паспорта на площади Республики
Sputnik Արմենիա
Макеты нового паспорта на площади Республики
2026-11-20T09:09+0400
true
PT0M13S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1f/108719401_235:0:1239:753_1920x0_80_0_0_7385484abfd3820e19d13fef7ddc9c2b.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անձնագիր, կենսաչափական անձնագիր, շնորհանդես, видео
անձնագիր, կենսաչափական անձնագիր, շնորհանդես, видео
Բաժանորդագրվել
Ի դեպ, ըստ պարբերականի, ծառայություններ մատուցող ընկերության հետ պայմանագիր է կնքվել առանց մրցույթի:
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ներքին գործերի նախարարությունը կենսաչափական նոր անձնագրի շնորհանդեսի համար ավելի քան 176 մլն դրամ է ծախսել: Այս մասին գրում է
«Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ այս մասին տեղեկացել են «Մեկ անձից գնումների» հարթակից:
«ՆԳՆ-ն առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ և 176 մլն 32 հազար 56 դրամ գումար վճարել։ ՍՊԸ-ի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը մեզ ասաց, որ ծառայության մատուցումը կապված է «Հայփաս» հարթակի` նոր անձնագրերի տպագրության հետ։ Այդ գումարով հոկտեմբերի 31-ին կառավարական շենքի ներքին բակում տեղի է ունեցել կենսաչափական անձնագրին նվիրված միջոցառում` համերգ, որի մեջ ներառվել են լուսային, ձայնային տեխնիկա, բեմի պատրաստում, ֆոտոզոնա, գորգեր, թարգմանչական սարքեր, մոնտաժ, ինչպես նաև հրավիրատոմս և անձնագրային թեմատիկ դեկորի պատրաստում։ Անձնագրի դեկորները 20 հատ են եղել, յուրաքանչյուրի արժեքը՝ 800 հազար դրամ։ Խոսքը Հանրապետության հրապարակում տեղադրված անձնագրերի մակետների մասին է»,- գրում է թերթը:
Ըստ պարբերականի՝ միայն դեկորների համար վճարվել է 16 մլն դրամ։ 11 մլն դրամ էլ հատկացվել է որպես կազմակերպչական հոնորար։
Պարբերականը նաև հայտնում է, որ «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցվել է 2013-ին, սակայն մինչև 2025-ը պետական գնումներին չի մասնակցել։ 2024-ի օգոստոսին Երևանի քաղաքապետարանն առանց մրցույթի 180 հազար դոլար դրամաշնորհ է տրամադրել ընկերությանը՝ տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի գրության հիման վրա։
Նշենք, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ–ում
գործարկվել է նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը։ Արդեն իսկ դադարեցվել է հին նմուշի անձնագրերի տրամադրումը, սակայն քաղաքացիների մոտ եղածները` մինչ ժամկետի լրանալը, դեռևս գործում են։