Թրամփը եվրոպացի առաջնորդներին և Զելենսկուն կոչ է արել գործարքի գնալ ՌԴ-ի հետ

https://arm.sputniknews.ru/20261120/trampy-evrvopaci-arajnvordnerin-ev-zelenskun-kvoch-e-arel-gvortsarqi-gnal-rd-i-het-109564599.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109531944_394:0:3125:2048_1920x0_80_0_0_5fa24008fc66968dd673c5ba5173af08.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, եվրոպա, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա

ամն, եվրոպա, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա

Բաժանորդագրվել

ԱՄՆ-ի առաջնորդը եվրոպական պետությունների ղեկավարների հետ կապվել է իր փեսայի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին և Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ, գրում է Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտնել էր, որ Թրամփը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ընթացքում նրանց կոչ է արել անմիջականորեն շփվել Մոսկվայի հետ:

«Նախագահ Դոնալդ Թրամփը ասաց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է խաղաղության՝ կոչ անելով նրանց (եվրոպացիներին և Զելենսկուն – խմբ.) գործարք կնքել Կրեմլի հետ, որպեսզի նրանք կարողանան ծախսել իրենց վրա այն գումարները, որոնք նրանք այժմ ուղարկում են Ուկրաինա»,- ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի առաջնորդը նախագահական ինքնաթիռից զանգահարել է իր փեսայի ՝ Ջարեդ Քուշների բջջային հեռախոսին, որը հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ մասնակցել է Բեռլինում «ցանկացողների կոալիցիայի» հանդիպմանը: Այս զանգի ընթացքում Թրամփը պնդել է, որ եվրոպացիները իրենց երկրների փոխարեն միլիարդներ են ծախսում Ուկրաինայի վրա:

Միևնույն ժամանակ, թերթի տեղեկություններով, եվրոպական առաջնորդները, ներառյալ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, թերահավատորեն են վերաբերվել Թրամփի կոչին և խոստացել շարունակել ռազմական աջակցությունը Կիևին:

Պուտինը նոյեմբերի 19-ին չինական Շենժենում հայտարարել է, որ ռուսական կողմը դիվանագիտական ուղիներով եվրոպացիներին հրավիրել է Մոսկվա ՝ լսելու նրանց դիրքորոշումն ուկրաինական կարգավորման վերաբերյալ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ եվրոպացիները, խոսելով ռազմական գործողությունների հնարավոր դադարեցումից հետո Ուկրաինա զինվորականներ մտցնելու մասին, ըստ էության հայտարարում են, որ թույլ չեն տա խաղաղություն:

Leave a comment