ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»

ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստն օրեր առաջ խզել էր «Արարատ-Արմենիայի» հետ պայմանագիրը և հեռացել էր երևանյան ակումբի մարզչական շտաբից: Գևորգ Ղազարյանը նաև երկպագուական շարժումների նախընտրած թեկնածուն է ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 21-ին։

Leave a comment