https://arm.sputniknews.ru/20261119/trampy-chinastanum-kajacats-handipumnery-gnahatel-e-12-miavvor-10-balanvoc-sandghakvov-109557438.html
Թրամփը Չինաստանում կայացած հանդիպումները գնահատել է 12 միավոր` 10 բալանոց սանդղակով
Թրամփը Չինաստանում կայացած հանդիպումները գնահատել է 12 միավոր` 10 բալանոց սանդղակով
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Չինաստանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հիանալի հարաբերություններ են ձևավորվել։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T21:36+0400
2026-11-19T21:36+0400
2026-11-19T21:37+0400
ամն
չինաստան
ռուսաստան
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
ղրիմ
կամուրջ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109531594_0:233:3226:2048_1920x0_80_0_0_727f6a9b230f4762c85a8dc2074bc803.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստան կատարած իր այցը գնահատել է 12 միավոր՝ տասը բալանոց սանդղակով։ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները եռակողմ հանդիպում են անցկացրել ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում։ Սա երեք երկրների ղեկավարների` պատմության մեջ առաջին հանդիպումն է։Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը կողմերին հաջողվել է հիանալի հարաբերություններ ձևավորել։«Ամեն ինչ հիանալի անցավ… հիանալի հարաբերություններ հաստատվեցին»,-ասել է Թրամփը NBC հեռուստաալիքին։Նա նաև ընդգծել է, որ հասկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրդովմունքը՝ կապված Կիևի կողմից Ղրիմի կամրջի վրա իրականացված հարձակման հետ։Շենժենում իր աշխատանքային ծրագրի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը վաղուց Ղրիմի կամուրջը չի օգտագործում ո՛չ ռազմական տեխնիկայի փոխադրման, ո՛չ էլ զինամթերքի տեղափոխման համար։ Նա ընդգծել է, որ այն բացառապես խաղաղ ենթակառուցվածք է՝ հավելելով, որ Կիևի գրոհներն ուղղված են եղել զուտ քաղաքացիական օբյեկտի դեմ։ Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի։
ամն
չինաստան
ղրիմ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109531594_495:0:3226:2048_1920x0_80_0_0_9957c9a2fb1881280f3371c0df6446d0.jpg.webp
ամն, չինաստան, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ղրիմ, կամուրջ
ամն, չինաստան, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ղրիմ, կամուրջ
ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Չինաստանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հիանալի հարաբերություններ են ձևավորվել։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստան կատարած իր այցը գնահատել է 12 միավոր՝ տասը բալանոց սանդղակով։
«Կարծում եմ՝ դա 12 միավոր էր։ Զրոյից 10 սանդղակով ես կդնեի 12։ Ամեն ինչ հիանալի անցավ…», – հայտարարել է Թրամփը NBC հեռուստաալիքի հետ զրույցում։
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը կողմերին հաջողվել է հիանալի հարաբերություններ ձևավորել։
«Ամեն ինչ հիանալի անցավ… հիանալի հարաբերություններ հաստատվեցին»,-ասել է Թրամփը NBC հեռուստաալիքին։
Նա նաև ընդգծել է, որ հասկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրդովմունքը՝ կապված Կիևի կողմից Ղրիմի կամրջի վրա իրականացված հարձակման հետ։