Թրամփը Չինաստանում կայացած հանդիպումները գնահատել է 12 միավոր` 10 բալանոց սանդղակով

https://arm.sputniknews.ru/20261119/trampy-chinastanum-kajacats-handipumnery-gnahatel-e-12-miavvor-10-balanvoc-sandghakvov-109557438.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109531594_495:0:3226:2048_1920x0_80_0_0_9957c9a2fb1881280f3371c0df6446d0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, չինաստան, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ղրիմ, կամուրջ

ամն, չինաստան, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ղրիմ, կամուրջ

Բաժանորդագրվել

ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Չինաստանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հիանալի հարաբերություններ են ձևավորվել։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստան կատարած իր այցը գնահատել է 12 միավոր՝ տասը բալանոց սանդղակով։

«Կարծում եմ՝ դա 12 միավոր էր։ Զրոյից 10 սանդղակով ես կդնեի 12։ Ամեն ինչ հիանալի անցավ…», – հայտարարել է Թրամփը NBC հեռուստաալիքի հետ զրույցում։

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները եռակողմ հանդիպում են անցկացրել ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում։ Սա երեք երկրների ղեկավարների` պատմության մեջ առաջին հանդիպումն է։

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը կողմերին հաջողվել է հիանալի հարաբերություններ ձևավորել։

«Ամեն ինչ հիանալի անցավ… հիանալի հարաբերություններ հաստատվեցին»,-ասել է Թրամփը NBC հեռուստաալիքին։

Նա նաև ընդգծել է, որ հասկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրդովմունքը՝ կապված Կիևի կողմից Ղրիմի կամրջի վրա իրականացված հարձակման հետ։

Շենժենում իր աշխատանքային ծրագրի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը վաղուց Ղրիմի կամուրջը չի օգտագործում ո՛չ ռազմական տեխնիկայի փոխադրման, ո՛չ էլ զինամթերքի տեղափոխման համար։ Նա ընդգծել է, որ այն բացառապես խաղաղ ենթակառուցվածք է՝ հավելելով, որ Կիևի գրոհներն ուղղված են եղել զուտ քաղաքացիական օբյեկտի դեմ։ Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի։

Leave a comment