Հասկանում են, որ օրենքին դեմ են և չեն կարող առաջին համարում ունենալ իրենց «կուշտ ու ուժեղ» թեկնածուին. Մանավազյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Բոլորս տեղյակ ենք, որ Սահմանադրությամբ և օրենքով արգելված է և Սամվել Կարապետյանը չի կարող լինել «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն և չի կարող լինել պատգամավորի թեկնածու», – այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:
Անդրադառնալով հայտարարությանը, որ Նարեկ Գրիգորյանը կլինի կուսակցության առաջին համարը անցումային համակարգողի կարգավիճակով, Մանավազյանը նշեց, որ այդ քաղաքական ուժը պայքարի մեջ է մտնել քաղաքական մանիպուլյացիաներով, նույն մանիպուլյացիան շարունակելով մոլորեցնում են հանրությանը.«Իրենք հասկանում են, որ օրենքի դեմ են դուրս գալիս և չեն կարող ունենալ իրենց նշած «կուշտ ու ուժեղ» թեկնածուին առաջին համարում և փորձում են հանրությանը մոլորեցնելով ինչ-որ իմիտացիա ստեղծել, ինչը ժողովոդը շատ լավ գիտակցում է, հերթական փուչիկ, ֆեյք վիճակն է»:
Խոսելով իշխանություն-եկեղեցի հարաբերությունների մասին՝ նա ասաց, որ եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասով իշխանության մտահոգությունների գեթ մեկ արձագանք չկա, իսկ Առաքելական եկեղեցու պաշտոնական էջը դարձել է քաղաքական խոսքի էջ:
Անդրադառնալով Գարեգին Բ-ին ասաց, որ նրա վերաբերյալ իրավական առումով փաստեր ներկայացված են.«Տվյալ անձնավորությունը երբևէ պատրաստակամություն հայտնե՞լ է պատասխանել հանրության կողմից հնչեցված և մտահոգիչ հարցերին»: