Հասկանում են, որ օրենքին դեմ են և չեն կարող առաջին համարում ունենալ իրենց «կուշտ ու ուժեղ» թեկնածուին. Մանավազյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին

Հասկանում են, որ օրենքին դեմ են և չեն կարող առաջին համարում ունենալ իրենց «կուշտ ու ուժեղ» թեկնածուին. Մանավազյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Բոլորս տեղյակ ենք, որ Սահմանադրությամբ  և օրենքով արգելված է և Սամվել Կարապետյանը  չի կարող լինել «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն  և չի կարող լինել պատգամավորի թեկնածու», – այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: 

Անդրադառնալով հայտարարությանը, որ Նարեկ Գրիգորյանը կլինի կուսակցության առաջին համարը անցումային համակարգողի կարգավիճակով, Մանավազյանը նշեց, որ այդ քաղաքական ուժը պայքարի մեջ է մտնել  քաղաքական մանիպուլյացիաներով, նույն մանիպուլյացիան շարունակելով մոլորեցնում են հանրությանը.«Իրենք հասկանում են, որ օրենքի դեմ են դուրս գալիս  և չեն կարող ունենալ իրենց նշած  «կուշտ ու ուժեղ» թեկնածուին առաջին համարում  և փորձում են հանրությանը մոլորեցնելով ինչ-որ իմիտացիա ստեղծել, ինչը ժողովոդը շատ լավ գիտակցում է, հերթական փուչիկ, ֆեյք վիճակն է»:  

Խոսելով  իշխանություն-եկեղեցի հարաբերությունների մասին՝ նա  ասաց, որ եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասով իշխանության մտահոգությունների գեթ մեկ արձագանք չկա, իսկ Առաքելական եկեղեցու պաշտոնական էջը դարձել է քաղաքական խոսքի էջ: 

Անդրադառնալով  Գարեգին Բ-ին ասաց,  որ նրա վերաբերյալ իրավական առումով փաստեր ներկայացված են.«Տվյալ անձնավորությունը երբևէ պատրաստակամություն  հայտնե՞լ է պատասխանել հանրության կողմից հնչեցված և մտահոգիչ  հարցերին»: 

 

Leave a comment