«Այսօր ՀՀ Ազգային ժողովում պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հրապարակել է զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի սխալ և խեղաթյուրված, ուռճացված թիվ:
▫️Պատգամավորին կոչ ենք անում զերծ մնալ բանակում տեղի ունեցած և բանակում տեղի չունեցած (ծառայության հետ կապ չունեցող) մահվան դեպքերի մանիպուլյատիվ հանրայնացումից»,- այս մասին գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Արձագանքելով ՊՆ խոսնակի հայտարարությանը պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրում է․
«ՊՆ-ին կոչ եմ անում ներկայացնել սեփական վիճակագրությունը՝ տարիներով և արձանագրված դեպքերով, վերացական և մանիպուլյատիվ հայտարարությունների փոխարեն»: