Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ԵՄ ներկայացուցիչներին հրավիրել է Մոսկվա։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ կբերի Եվրոպան այս բանակցություններին։
Հետևաբար, մենք դիվանագիտական ուղիներով հրավիրեցինք եվրոպացիներին գալ Մոսկվա՝ իրենց դիրքորոշումը որոշելու համար», – Շենժենում կայացած մամուլի ասուլիսում ասել է Պուտինը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին՝ շեշտելով.
«Դրանից հետո մենք կորոշենք, թե ինչ ձևաչափով կշարունակենք Ուկրաինայի վերաբերյալ երկխոսությունը»։
Հիշեցնենեք՝ նոյեմբերի 18-19-ը Պուտինը գտնվում էր Չինաստանի Շենժեն քաղաքում, որտեղ կայացել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը։ Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը։