«Ում կարիքն ունենք մենք այսօր` այս դժվարին ժամանակաշրջանում, և ով է ղեկավարում մեր երկիրը: Թե ով է ղեկավարում մեր երկիրը, մենք տեսանք այս դահլիճում, իսկ թե ով պետք է ղեկավարեր, գտնվում է անազատության մեջ:
Իսկ այս իշխանությունը շարունակաբար կեղեքում է մեր ժողովրդին: Նման թալանչի իշխանություն մեր ժողովուրդը երբեք չի տեսել»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը: