Թբիլիսիում շենքի պայթյունից հետո փլատակներից երեխա են դուրս բերել

Բաժանորդագրվել

Նրան հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Թբիլիսիի Պոնիճալա թաղամասի շենքերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից հետո փլատակներից երեխա են դուրս բերել։ Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։

Նշենք, որ Թբիլիսիում բնակելի շենքը փլուզվել է գազի արտահոսքի պատճառով։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել շենքի 5-րդ հարկում։ Փլուզված շենքից բնակիչներին տարհանել են։

«Երեխային հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով։ Այս պահին նրա առողջական վիճակի մասին տեղեկություն հայտնի չէ։ Թե ինչ վնասվածքներ է ստացել անչափահասը, հայտնի կդառնա հետազոտություններից հետո»,– գրում է հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ 4 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, շարունակվում են ևս 6 մարդու որոնումները, որոնցից 2-ը երեխաներ են:

Leave a comment