Կրեմլը դեռ չի բացահայտում, թե կոնկրետ որ եվրոպացիներն են դիվանագիտական խողովակներով հրավիրվել Մոսկվա․ այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
▪️ Ռուսաստանը նպատակ ունի հասնել իր «հատուկ ռազմական գործողության» նպատակներին, այնուհետև «անհապաղ դադարեցնել» այն, ընդ որում՝ նախընտրում է այդ նպատակներին հասնել խաղաղ ճանապարհով։
▪️ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ աջակցել է Կոնստանտինովկայում առաքելություն իրականացնելու գաղափարին, սակայն Կիեւի կողմից լռություն է պահպանվում։
▪️ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման համաձայնեցումը գտնվում է եզրափակիչ փուլում. Մոսկվան ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։
▪️ Ռուսաստանի և Ուկրաինայի հետախուզական և անվտանգության ծառայությունները ներկայումս ճշգրտում են գերիների փոխանակման ցուցակները։