Նոր Սահմանադրությամբ ընդդիմությունը քվոտաներ կունենա ԲԴԽ-ում, ԿԲ խորհրդում և այլ անկախ մարմիններում. Փաշինյան

Նախատեսվում է, որ ԲԴԽ անդամներից մեկը կընտրվի ընդդիմության առաջադրած թեկնածուներից


ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում է ընդդիմությանը քվոտաներ տրամադրել Բարձրագույն դատական խորհրդում, Կենտրոնական բանկի խորհրդում և այլ անկախ մարմիններում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախատեսվում է, որ ԲԴԽ անդամներից մեկը կընտրվի ընդդիմության առաջադրած թեկնածուներից։ Ընդդիմությունը քվոտա կունենա Կենտրոնական բանկի խորհրդում, մյուս անկախ մարմիններում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, Հաշվեքննիչ պալատում», – նշել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Նա նաև նշել է, որ ընդդիմության ներկայացվածություն նախատեսվում է Դատախազական խորհրդում և այլ ինքնավար մարմիններում։

Այսօր ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախնական նախագիծը նախատեսվում է հրապարկել հաջորդ շաբաթ։


 


Leave a comment