Ղրիմի կամրջի հարվածներին Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի. Պուտին

https://arm.sputniknews.ru/20261119/ghrimi-kamrji-harvatsnerin-rusastani-pataskhann-aveli-cavvot-klini-putin-109547207.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109545886_198:0:2927:2047_1920x0_80_0_0_2dd4353d1799a69e11bf6d6b748f92d6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ղրիմ, կամուրջ, ուկրաինա

ռուսաստան, ղրիմ, կամուրջ, ուկրաինա

Բաժանորդագրվել

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը վաղուց չի օգտագործվում ռազմական նպատակներով:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ղրիմի կամրջի հարվածներին Ռուսաստանի պատասխան գործողություններն ավելի ցավոտ կլինեն։ Այս մասին Չինաստանում ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հետ եռակողմ բանակցություններից հետո լրագրողներին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Ուկրաինան սկսել էր Սև ծովում հարձակվել ռուսական լցանավերի վրա, ինչին Մոսկվան հայելային, բայց ավելի ցավոտ պատասխան էր տվել։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ կամուրջը բացառապես քաղաքացիական կառույց է և վաղուց չի օգտագործվում ռազմական նպատակներով: Նա հաստատել է, որ կամուրջը կվերանորոգվի։

Պուտինի խոսքով՝ ինքն ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է կրակի մասնակի դադարեցման հնարավորությունը, սակայն Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից հետո հրաժարվել է հետագա պայմանավորվածություններից:

հարվածի հետևանքով անօդաչու թռչող սարքի մարտական մասն ընկել է կառույցի աջ կամարի վրա՝ թերակղզու կողմից։ Ավտոմոբիլային երթևեկությունը փակվել է ամբողջ օրվա ընթացքում, ընդ որում՝ գնացքները շարունակել են երթևեկել բնականոն ռեժիմով։ Ավելի ուշ ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է դարձափոխային (ռևերսիվ) ռեժիմով։

Նոյեմբերի 17-ի գիշերը տեղի ունեցած երկրորդ հարձակումից հետո կամրջի ավտոմոբիլային և երկաթուղային հատվածներով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Տուժածներ չկան։ Եվս մեկ հարձակում է տեղի ունեցել նոյեմբերի 19-ի գիշերը, կամրջով երթևեկությունը փակվել է։

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով: Գերատեսչության տվյալներով՝ հարձակումների հետևանքով կամրջի կառույցները վնասվածքներ են ստացել։

Leave a comment