Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

19.11.2026 | 16:51

«Դեկտեմբերին Ռուսաստան նախատեսված երեք այցերը պայմանավորված չեն հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներով։ Դրանք երկկողմ և բազմակողմ ձևաչափերով նախապես պլանավորված հանդիպումներ են»-,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Փաշինյանի խոսքով՝ դեկտեմբերի 3-ին նախատեսվում է իր աշխատանքային այցը Մոսկվա, որի ընթացքում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով։

Մյուս երկու այցերը կապված են ԵՏՄ և ԱՊՀ ձևաչափերով նախատեսված հանդիպումների հետ։ Դեկտեմբերի 11-12-ին տեղի կունենա ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը՝ վարչապետերի մասնակցությամբ, իսկ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում՝ ԵՏՄ և ԱՊՀ առաջնորդների հանդիպումը։

Անդրադառնալով ԵՏՄ-ից դուրս գալու հարցով հնարավոր հանրաքվեի հարցին՝ Փաշինյանն ասել է, որ այն Հայաստանի ներքին գործընթացների արդյունքում է դարձել օրակարգային, և Ռուսաստանն այդ հարցում առաջնային դեր չունի։

«Մենք էլ ենք ընդունում, որ այդպիսի հարց լինելու է, և այդպիսի հանրաքվեի անհրաժեշտություն լինելու է, և մենք դա չենք էլ թաքցրել»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ քննարկման հարցը հանրաքվեի ժամկետներն ու դրա հարակից բովանդակության բավարար հասունացած լինելն է։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment