Երևան-Կապան չվերթն իրականացնող Let L-410 Turbolet ինքնաթիռը դեպի Կապան թռիչքի կեսից վերադարձել է Երևան։
Ինքնաթիռը Վեդիի հատվածում շրջադարձ է կատարել և հետ վերադարձել մայրաքաղաք։
Օդանավակայանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ պատճառը Սյունիքում եղանակային անբարենպաստ պայմաններն են։ «Ընդհանրապես թանձր մառախուղի պայմաններում ներպետական չվերթներ իրականացնող օդանավը թթիռչքներ ու վայրէջքներ չի իրականացնում»,- MediaHub-ին փոխանցեց աշխատակիցը։