Սևակ Խանաղյանն ու Նոդար Ռևիան հիացրել են հանդիսատեսին «Դուետներ» շոուի ընթացքում (ՎԻԴԵՈ)

Հայ-վրացական դուետ. Սևակ Խանաղյանի և Նոդար Ռևիայի ելույթը «պայթեցրել է» սոցցանցերը․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսական «Դուետներ» (Дуэты) շոուի շրջանակում հայ-վրացական դուետը՝ ի դեմս Սևակ Խանաղյանի և Նոդար Ռևիայի, գրավում է սոցցանցերը:


Շոուի հերթական թողարկման ժամանակ նրանք կատարել են «Белый мотылек» երգը (հեղինակներ՝ Իգոր Կրուտոյ և Լեոնիդ Դերբենյով), որը 90-ականների հանրահայտ բալադներից է:


Նրանց ելույթի տեսանյութն ակտիվորեն քննարկվում է սոցցանցերում, իսկ ինքը՝ Ռևիան, Instagram-ում կիսվել է իր հույզերով՝ հրապարակելով ելույթից մի հատված:


«Ես երջանկության գագաթնակետին էի. դա երևում էր իմ աչքերից: Մեծ ուրախություն է կատարել բոլորի կողմից սիրված երգն իմ վաղեմի ընկեր @sevak_khanagyan-ի հետ, այն էլ «Դուետներ» շոուի բեմում, որտեղ երազում է ելույթ ունենալ յուրաքանչյուր արտիստ», – գրել է Նոդար Ռևիան:



 


Leave a comment