Խարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլար. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ խարդախության զոհ է դարձել Երևանի կամերային երաժշտության կենտրոնի Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար 79-ամյա Էդուարդ Թադևոսյանը։

Նոյեմբերի 9-ին տելեգրամ հավելվածի միջոցով Է. Թադևոսյանի հետ կապ է հաստատել մի քաղաքացի և հայտնել, որ ինքը Տիգրան Ավետիսյանն է և նրա վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է 6 միլիոն դրամ, 1780 եվրո և 41 հազար ԱՄՆ դոլար։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ խարդախություն կատարած ոմն Տ. Ավետիսյանին և հափմտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment