SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն անսպասելի զուգահեռ է անցկացրել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի և բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանի միջև։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիական կորպորացիայի համար Հուանգի դերը համադրելի է այն նշանակության հետ, որն իր թիմի համար ուներ Ջորդանն իր լավագույն տարիներին։
Գործարարը կրկին հաստատել է, որ առանց երկմտելու պատրաստ է եղել Հուանգին ընդգրկել իր թիմում։
«Իհարկե, պատրաստ կլինեի, իսկ ո՞վ պատրաստ չէր լինի։ Նա պատմության ամենատաղանդավոր ձեռնարկատերերից մեկն է», – ընդգծել է Մասկը։
Նա նաև հավելել է Հուանգը որոշ սխալներ թույլ տված կլինի, բայց չի կարծում, որ նա հավատարիմ չէ ԱՄՆ-ին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Հուանգը հրաժարվել էր Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրենի և նախագահի լիազորություններից, ինչպես նաև լքել էր ընկերության տնօրենների խորհուրդը։ Դա տեղի էր ունեցել Չինաստանի հետախուզական ծառայությունների համար աշխատելու մեջ կասկածվող կնոջ հետ նրա կապերի շուրջ սկանդալից հետո։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում նման պնդումներն անվանել էին զրպարտություն։
Ավելի ուշ Nvidia-ի տնօրենների խորհուրդը հայտարարել էր, որ չի նախատեսում Հուանգին վերադարձնել գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնին։