Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իլոն Մասկի որդին սիրում է այցելել Չինաստան, քանի որ նրա բոլոր խաղալիքներն այնտեղ են արտադրվում։ Այս մասին գործարարը հայտնել է Չինաստանի միջազգային առևտրի խթանման կոմիտեի նախագահ Ժեն Հունբինի հետ հանդիպման ժամանակ։
«Նա Չինաստանը խաղալիքների դրախտ է համարում։ Նրա բոլոր խաղալիքներն այստեղ են արտադրված։ Այդ պատճառով ամեն անգամ անհամբերությամբ է սպասում Չինաստան մեկնելուն», – ասել է Մասկը։
Գործարարը որդուն իր հետ տարել է հանդիպման և հարցրել՝ արդյոք նա սիրում է Չինաստանը։ Տղան դրական պատասխան է տվել։ Ինքը՝ Մասկը, նշել է, որ Չինաստանի և տեխնոլոգիաների մեծ երկրպագու է։