Թբիլիսիում գազի պայթյունից փլուզվել է բնակելի շենքի մի մասը. տուժածների թվում երեխաներ կան

Բաժանորդագրվել

Չորս տուժածները տեղափոխվել են հիվանդանոց , շարունակվում են ևս յոթ մարդու որոնումները, որոնցից երեքը երեխաներ են:

Թբիլիսիում բնակելի շենք է փլուզվել գազի արտահոսքի պատճառով, հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը: Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղիէ ունեցել շենքի 5-րդ հարկում։ Վնասված շենքից տարհանել են բնակիչներին։

Չորս տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, շարունակվում են ևս յոթ մարդու որոնումները, որոնցից երեքը երեխաներ են:

«Համապատասխան կառույցը հետազոտում է ամբողջ բնակելի տունը, որպեսզի գնահատի դրա կայունությունը»,- հայտարարել Է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով՝ բնակիչներին ժամանակավորապես կտեղավորեն հյուրանոցներում։

Leave a comment