Կառավարության 2026-2031 թվականների գործունեության միջոցառումների շրջանակում, ըստ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, նախատեսվում է մինչև 2031 թվականը մեր անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու խորացումը։
«Մեր առաջնահերթությունների շրջանակում նախատեսել ենք մինչև 2031 թվականը Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում և սահմանների բացում, ինչպես նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացում՝ անդամակցության հեռանկարով»,– այսօր կառավարության նիստում ասաց Արարատ Միրզոյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)