https://arm.sputniknews.ru/20261119/chi-bacarvum-putini-het-qnnarkenq-naev-hkei-harcy-pashinjan-109526375.html
Չի բացառվում` Պուտինի հետ քննարկենք նաև ՀԿԵ–ի հարցը. Փաշինյան
Չի բացառվում` Պուտինի հետ քննարկենք նաև ՀԿԵ–ի հարցը. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ասաց, որ Երևանում գտնվող «Ռուսական երկաթուղիների» տնօրենին կոնկրետ մեկ հարցադրում է ուղղել։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T13:02+0400
2026-11-19T13:02+0400
2026-11-19T13:03+0400
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
նիկոլ փաշինյան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
վլադիմիր պուտին
հանդիպում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108953333_0:84:1600:984_1920x0_80_0_0_ed09b753390c75ee224ad4efa373ef99.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Չի բացառվում, որ դեկտեմբերի 3–ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկի նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրի հարցը։ Այդ մասին նա այսօր ասաց ճեպազրույցի ժամանակ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 17–ին Երևանում կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի («Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերություն) կոնցեսիայում գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերը քննարկելու նպատակով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108953333_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4de7c328195a48770cffdc9adfa0f343.jpg.webp
հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, վլադիմիր պուտին, հանդիպում
հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, վլադիմիր պուտին, հանդիպում
ՀՀ վարչապետն ասաց, որ Երևանում գտնվող «Ռուսական երկաթուղիների» տնօրենին կոնկրետ մեկ հարցադրում է ուղղել։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Չի բացառվում, որ դեկտեմբերի 3–ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկի նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրի հարցը։ Այդ մասին նա այսօր ասաց ճեպազրույցի ժամանակ։
«Հարցը, որը պետք է պատասխան ստանա, հետևյալն է` Հայաստանի երկաթուղին արդականացման համար մեծ ներդրումների կարիք ունի։ «Ռուսական երկաթուղիների» հարգելի տնօրենը, երբ եկել էր, ես ասել եմ, որ մեզ կոնկրետ հարցերի պատասխաններ են պետք։ Իմիջիայլոց, աշխատանքային խումբը ստեղծվել է հենց այդ հարցերի պատասխանները տալու համար։ Իսկ իրականում հարցը մեկն է` արդյոք «Ռուսական երկաթուղիները» պատրաստվում են ներդրումներ անել անհրաժեշտ ծավալի, որպեսզի Հայաստանի երկաթուղին անհրաժեշտ մրցունակության մակարդակի բերվի»,– հայտարարեց նա` ավելացնելով` եթե պատրաստ են, շատ լավ, իսկ եթե ոչ, ապա հայկական կողմը պետք է գտնի այլ ներդրողներ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17–ին Երևանում կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի («Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերություն) կոնցեսիայում գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերը քննարկելու նպատակով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: