ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում

Հոկտեմբերի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական

 միջոցառումների արդյունքները

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը, ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար և բարձրացնել հարկային կարգապահությունը։

Միաժամանակ, ներկայացվում են հոկտեմբերի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․

45  դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 10․3 մլն դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 54․2 մլն դրամ։

35 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 565 մլն դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 286.8  մլն դրամ: 

13 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 132.7 մլն դրամ։

1 դեպքով արձանագրվել է արգելված գործունեության փաստ, հնարավոր տուգանքի գումարը կազմել է 20 մլն դրամ։

Ստվերային շրջանառության բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 35 հարկ վճարողներ ներկայացրել են ԱԱՀ-ի, շրջանառության հարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկներ:  Ճշգրտված հարկային հաշվարկներով իրացման շրջանառությունը բարձրացվել է՝ 2.8 մլրդ դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 916.6 մլն դրամ հարկի գումար:

Հարկային իրավախախտման, կանխման շրջանակում ԵԱՏՄ տարածքից ներմուծված ապրանքների ինվոյսներում գների արժանահավատությունը ճշտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 843 դեպքով ներկայացվել են ճշտված հայտարարագրեր: Արդյունքում ներկայացված ճշտված հայտարարագրերով ինվոյսային արժեքը բարձրացվել է 1.2 մլրդ դրամով և հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 239.7 մլն դրամ հարկի գումար:

Շահութահարկի թաքցված հարկվող օբյեկտները բացահայտելու ուղղությամբ  կատարված աշխատանքների արդյունքում 6 դեպքով ներկայացվել են շահութահարկի ճշգրտված հաշվարկներ, որոնց արդյունքում 5 դեպքով հարկվող շահույթը բարձրացվել է 454.3 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 90․9 մլն դրամ շահութահարկի գումար, 1 դեպքով վնասը նվազեցվել են 305.8 մլն դրամի չափով։

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես:

 

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Leave a comment