Ձեր ստեղծածը թղթե տնակ է, որը բոլոր ստուգատեսները տապալել է․ ադրբեջանցու անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվան ելքերը վկա. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է, ինչից պարզ է դառնում, որ վերջինիս անցումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի ուղղությամբ:

Մինչև գործող իշխանության տարբեր օդիոզ ու էկզոտիկ դեմքեր խոսում են առաջնագծում դեռ 90-ականներից որոշակի դեր կատարած «կանսեռվի բանկաներից» և իրենց ստեղծած «ամրոցներ-բունկեռներից», ըստ իրենց բնութագրմամբ՝ սովորական դասալիք ադրբեջանցին, ով որևէ հատուկ պատրաստություն չի ստացել, սպեցնազում չի ծառայել, հանգիստ շրջանցել է առաջին գիծը, հետո՝ «ամրոցները», հետո՝ 2-րդ և 3-րդ գծերը, տեսադիտարկման համակարգերը, առաջնագծի շարժը ու մտել Շաքի բնակավայր, ահաբեկել և կյանքի համար սպառնալիք ստեղծել քաղաքացիական անձանց, անչափահասների համար:

Երևի սրա համար են ԱԺ ամբիոններից հոխորտում, Ալիևից խաղաղություն աղերսում ու մեծ-մեծ խոսում բանակում իրականացված «բարեփոխումներից»:

Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված, որը բոլոր ստուգատեսները տապալել է․ ադրբեջանցու անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվան ելքերը՝ վկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment